Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հատուկ ուշադրություն է դարձնում կրթական ու գիտական ծրագրերին

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հատուկ ուշադրություն է դարձնում կրթական ու գիտական ծրագրերին

PanARMENIAN.Net - Հայաստանի երիտասարդական հիմնադրամը զբաղվում է բոլոր այն ծրագրերով ու առաջարկություններով, որոնք վերաբերվում են ժամանակակից երիտասարդությանն ու ուսանողությանը, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը: «Բնականաբար, մենք շեշտը դնում ենք որոշ ծրագրերի վրա և հատուկ ուշադրություն ենք դարձնում կրթական ու գիտական ծրագրերին: Ըստ Ավագյանի, մրցույթում եղել են մի շարք անվանակարգեր, մասնավորապես, բարձրագույն, միջին կրթական ծրագրեր, ինչպես նաև միջին մասնագիտական կրթության ոլորտին առնչվող ծրագրեր, որոնց համար հիմնադրամը հատկացրել է շուրջ 5 մլն դրամ, որոնք կստանան հաղթած 10 հասարակական կազմակերպությունները:

Ավագյանը նշել է նաև, որ Երիտասարդական հիմնադրամը կառավարության հետ համատեղ այս տարի աննախադեպ ծրագիր է իրականացրել, որի շնորհիվ գերազանց առաջադիմությամբ կամ սոցիալապես անապահով մոտ 600 ուսանողներ կրթաթոշակներ են ստացել կամ հատուցվել է նրանց ուսման վարձը: Նա հավելել է, որ այդ ծրագիրը շարունակական է լինելու: «Մեր ծրագրերի նպատակն է կարևորել գիտելիքը, ցույց տալ, որ մարդն իր գիտելիքի շնորհիվ կարող է մրցունակ լինել ու բարելավել իր կյանքը»,-ասել է Կարեն Ավագյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---