17 հունիսի 2011 - 12:25 AMT
Դավիթ Նալբանդյանը Boodles Challenge-ի երկրորդ շրջանում 6-3, 0-6, 10-5 հաշվով հաղթեց Ռիչարդ Գասկետին

Դավիթ Նալբանդյանը կարողացավ հաղթանակ տանել Boodles Challenge-ի երկրորդ շրջանում: Նա երեք սեթում 6-3, 0-6, 10-5 հաշվով հաղթեց ֆրանսիացի Ռիչարդ Գասկետին:

Սա թենիսիստների արդեն ութերորդ հանդիպումն է, բոլորում հաղթանակ է տարել արգենտինահայ թենիսիստը:

Boodles Challenge-ի հաջորդ խաղը աշխարհի 24-րդ ռակետը կանցկացնի հունիսի 18-ին, սակայն մրցակիցը դեռ հայտնի չէ:

Այս մրցաշարից հետո Նալբանդյանը կմասնակցի Ուիմբլդոնին, որը մեկնարկում է հունիսի 20-ին: