Արթուր Աբրահամ. Ես ասել եմ, որ չեմպիոն եմ դառնալու գերմիջին քաշային կարգում և կանեմ դա

Արթուր Աբրահամ. Ես ասել եմ, որ չեմպիոն եմ դառնալու գերմիջին քաշային կարգում և կանեմ դա

PanARMENIAN.Net - «Արդեն երեք ամսից ես կվերադառնամ ռինգ և որակավորման մենամարտերի կմասնակցեմ, որից հետո կստանամ չեմպիոնի տիտղոսի համար պայքարելու իրավունք, սակայն դեռ չգիտեմ, թե ով կլինի իմ մրցակիցը»,-հայտարարել է բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, որը ժամանել է Հայաստան և երեք ամիս կանցկացնի հայրենիքում:

Ըստ Աբրահամի, նա չի պատրաստվում փոխել իր քաշային կարգը և իր առաջիկա մենամարտերը կանցկացնի գերմիջին քաշային կարգում: «Միջին կարգում իմ բոլոր մենամարտերում ես հաղթել եմ և եղել եմ IBF չեմպիոն: Երբ ես բարձրացրեցի քաշն ու սկսեցի մասնակցել Super Six-ի մրցաշարին, ես ասացի, որ չեմպիոն եմ դառնամու նաև այս քաշային կարգում: Ես խոստացա ու կկատարեմ իմ խոստումը»:

Ամերիկացի Անդրե Ուորդի հետ մենամարտի մասին, որին նա զիջեց Super Six-ի մրցաշարի կիսաեզրափակչում, Աբրահամ ասել է, որ մենամարտի սկիզբը հաջող էր իր համար, սակայն հետո նա սխալներ թույլ տվեց և զիջեց: «Ես փակվեցի ու ցանկանում էի հաղթել նոկաուտով, քանի որ ԱՄՆ-ում դժվար է հաղթել միավորներով: Անշուշտ, ես չէի ուզում պարտվել, սակայն այդպես ստացվեց, պետք է մոռանալ դրա մասին և պատրաստվել հաջորդ մենամարտերին»,-ասել է Աբրահամը:

4  17.06.11 - Արթուր Աբրահամի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---