Անրի դը Ռենկուր. Հայաստանն ամեն օր ֆրանսիացիների սրտում է

Անրի դը Ռենկուր. Հայաստանն ամեն օր ֆրանսիացիների սրտում է

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը հունիաի 17-ին ընդունել է Ֆրանսիայի պետնախարար, համագործակցության հարցերով նախարար Անրի դը Ռենկուրին:

Ողջունելով հյուրին՝ Հանրապետության ղեկավարն ասել է. «Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում Ֆրանսիան առանձնահատուկ դերակատարություն ունի: Եվ, բնականաբար, մենք ցանկանում ենք մշտապես ամրապնդել և խորացնել մեր հարաբերությունները: Սա պայմանավորված է թե՛ պատմական դարավոր կապերով, թե՛ մեր երկու ժողովուրդների միջև առկա համակրանքով, թե՛ Ֆրանսիայի՝ միջազգային ծանրակշիռ դերակատար լինելու հանգամանքով, և, իհարկե, Ֆրանսիայում առկա ստվար հայկական համայնքով»:

Անրի դը Ռենկուրը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել. «Հայաստանը մեր սրտում է ամեն օր, քանի որ ամեն օր մենք շփվում ենք Ֆրանսիայում բնակվող հայերի հետ, ովքեր երկու մշակույթների, երկու քաղաքակրթությունների կրողն են և ովքեր ամեն օր մեզ հիշեցնում են և՛ Հայաստանի անցած տառապանքը, և՛ վեր հառնելու, նորից ճառագելու հայերի ունակությունը»:

Զրուցակիցները գոհունակությամբ են խոսել երկու երկրների միջև ձևավորված բազմաոլորտ հարաբերությունների մասին՝ վկայակոչելով հայ-ֆրանսիական հարաբերություններում ձևավորված բարձր մակարդակի կանոնավոր քաղաքական երկխոսությունը, միջխորհրդարանական սերտ և արդյունավետ համագործակցությունը, լայն իրավապայմանագրային դաշտի առկայությունը, սերտ մշակութային, կրթական առնչությունները, ֆրանսիական ընկերությունների շոշափելի ներկայությունը Հայաստանի տնտեսությունում, հաջող զարգացող ապակենտրոնացված համագործակցությունը:

Հանդիպման մասնակիցները համակարծիք են եղել, որ երկկողմ հարաբերությունների առաջնահերթ խնդիրներից է առևտրատնտեսական կապերի զարգացումը, առևտրաշրջանառության աճը, ինչպես նաև երկու երկրների գործարար շրջանակների շփումների ակտիվացումը:

Նախագահ Սերժ Սարգսյանն ու Ֆրանսիայի պետնախարար, համագործակցության հարցերով նախարար Անրի դը Ռենկուրը քննարկել են նաև Հայաստան-Եվրամիություն կապերին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---