Շիրակ Թորոսյան. Վրաստանի իշխանությունները ոչ ցանկություն, ոչ էլ կամք ունեն ՀԱԵ խնդիրները լուծելու համար

Շիրակ Թորոսյան. Վրաստանի իշխանությունները ոչ ցանկություն, ոչ էլ կամք ունեն  ՀԱԵ խնդիրները լուծելու համար

PanARMENIAN.Net - Վրաստանի իշխանությունները ոչ ցանկություն, ոչ էլ քաղաքական կամք ունեն ՀԱԵ խնդիրները Վրաստանում լուծելու համար: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը: Նա նշել է, որ Վրաստանի հոգևոր ու աշխարհիկ իշխանություններն անընդհատ փորձում են խուսափել ՀԱԵ հետ կապված խնդիրները լուծելուց և պատասխանատվությունը մեկը մյուսի վրա դնում: Պատգամավորը նաև ընդգծել է, որ վրացական կողմի առաջարկներն անընդունելի են: Շիրակ Թորոսյանը մասնավորապես տարօրինակ է համարում Վրաց ուղղափառ եկեղեցուն Հայաստանում նույն իրավունքները շոնրհելու պահանջը, ինչ ՀԱԵ-ին Վրաստանում: Նա նշել է, որ Վրաստանում հարյուր հազարավոր հայեր են ապրում, որոնցից 150 հազարը՝ կոմպակտ բնակվում են իրենց պատմական հայրենիքում՝ Ջավախքում, իսկ Հայաստանում չկա խոշոր և ակտիվ վրացական համայնք:

Թորոսյանը նշել է նաև, որ վրաց եկեղեցին պահանջել է իրեն փոխանցել Լոռւ մարզում գտնվող 5 հայկական եկեղեցիները՝ ի պատասխան Վրաստանի հայկական եկեղեցիները ՀԱԵ-ին վերադարձնելու պահանջներին: Նա նշել է, որ թեև նշված եկեղեցիները քաղկեդոնական ոճով են կառուցված, սակայն դրանք բուն հայկական եկեղեցիներ են: «Եկեղեցիները հիմնվում են այնտեղ, որտեղ կան հավատացյալներ»,-ասել է նա:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---