Ռուս նկարիչները 20 օր շարունակ կստեղծագործեն Հայաստանում

PanARMENIAN.Net - Առաջիկա ամիսներին Հայաստան կժամանեն ռուսաստանցի մի խումբ նկարիչներ, որոնք իրենց հայ գործընկերների հետ կլինեն Վայոց ձորում, Լոռու, Տավուշի մարզերում, Գյումրիում, Արարատյան դաշտում, ինչպես նաև Արցախում,: Ինչպես հայտնում են «Հայկական ներկապնակ» փառատոնի կազմակերպիչները, այդ մասին ասել է «Փյունիկ» հիմնադրամի նախագահ Լևոն Սարգսյանը: 20 օր շարունակ 20 նկարիչներ կստեղծագործեն բացօթյա նկարչության սկզբունքներով: Իսկ ավարտին Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ ցուցահանդեսներ կկազմակերպվեն ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում:

Օրակարգում է նաև «Հայկական ներկապնակ» ծրագրի շրջանակներում հայաստանցի նկարիչներին արտասահման գործուղելու գաղափարը: Նախատեսվում է ակցելություններ կազմակերպել դեպի Արևմտյան Հայաստան, ինչպես նաև Մերձավոր և Միջին Արևելքի, Իրանի հայկական գաղթօջախներ: Դա թույլ կտա նաև փոխադարձ կապեր հաստատել հայաստանցի և այլ երկրների նկարիչների միջև, կկազմակերպվեն համատեղ ցուցահանդեսներ` առնվազն երկու երկրում: Ըստ Սարգսյանի, այսպիսով անդրադարձ կկատարվի նաև նաև հայ գաղթօջախների գեղանկարչական կյանքին£

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---