Շիրակ Թորոսյան. Հայաստանը պետք է խստացնի իր դիրքորոշումը Վրաստանի հետ հարաբերություններում

Շիրակ Թորոսյան. Հայաստանը պետք է խստացնի իր դիրքորոշումը Վրաստանի հետ հարաբերություններում

PanARMENIAN.Net - Հայաստանը պետք է խստացնի իր դիրքորոշումը Վրաստանի հետ հարաբերություններում, գտնում է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը: «Ես բազմիցս եմ ասել, որ ՀՀ իշխանությունները բավականին մեղմ դիրքորոշում ունեն Վրաստանի հարցում, Հայաստանի իշխանությունները պետք է ավելի կոշտ դիրքերից հանդես գան Վրաստանի հետ հարաբերություններում»,-հայտարարել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում: Ըստ նրա, ՀՀ իշխանությունները գրեթե միշտ պետք է օրակարգում ներառեն վիրահայերին, մասնավորապես ջավախահայերին առնչվող հարցերը: Թորոսյանը հավելել է, որ այդ դեպքում վրացական իշխանությունները ստիպված կլինեն արձագանքել ու լուծել առկա խնդիրները: Կոշտ դիրքորոշման բացակայությամբ է Թորոսյանը բացատրել ՀԱԵ խնդիրները Վրաստանում:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---