17 հունիսի 2011 - 15:59 AMT
Էրդողանը որոշել է Ադրբեջանը փոխարինել Եգիպտոսով

Բաքվի ակնկալիքներին հակառակ, ընտրություններից հետո Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր առաջին այցը կկատարի ոչ թե Ադրբեջան, այլ Եգիպտոս:

Ինչպես գրում է թուրքական «Սաբահ» թերթը, ընտրելով Եգիպտոսը որպես առաջին այցելության երկիր, Էրդողանը մտադիր է ուղերձով դիմել արաբական աշխարհին, ցույց տալով, որ Թուրքիան սատարում է այդ երկրում իրականացվող հեղափոխական ու ժողովրդավարական բարեփոխումներին:

Թերթը չի բացառում, որ Կահիրեում թուրք վարչապետը հանդես կգա բազմահազարանոց հանրահավաքում Թահրիր հրապարակում:

Էրդողանի այցն Ադրբեջան ու Հյուսիսային Կիպրոս տեղի կունենա Եգիպտոս այցելությունից անմիջապես հետո: