ԱՄՆ-ն խոստանում է ոչնչացնել «Ալ-Քաեդայի» առաջնորդին

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն հայտարարել է Այման ալ Զավահիրիին գտնելու և ոչնչացնելու պատրաստակամության մասին: Ինչպես հայտարարել է կենտրոնակայանների միավորված կոմիտեի ղեկավար, ծովակալ Մայք Մալենը, ԱՄՆ-ն ալ Զավահիրիի հետ «կվարվեն այնպես, ինչպես բին Լադենի»: Վերջինս սպանվեց մայիսի լույս 2-ի գիշերը ամերիկյան հատուկ ծառայությունների Աբբոտաբադում անցկացված գործողության արդյունքում:

Իր հերթին Պենտագոնի ղեկավար Ռոբերտ Գեյթսը, մեկնաբանելով ալ Զավահիրիի նշանակումը «Ալ-Քաեդայի» ղեկավար, հայտարարել է, որ նա չունի բին Լադենի փորձն ու խարիզման, հայտնում է Լենտա.ռու-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---