17 հունիսի 2011 - 17:52 AMT
Կապահովվի փոքր ավիացիայի թռիչքների անվտանգությունը

ՀՀ կառավարությունը նախկինում ընդունած իր «ՀՀ օդային տարածքի կազմակերպման կարգը հաստատելու մասին» որոշման հավելվածով սահմանված կարգում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք պայմանավորված են փոքր ավիացիայի թռիչքների իրականացման համար 1։500000 մասշտաբի աերոնավիգացիոն քարտեզների ստեղծման և Հայաստանում կիրառվող թռիչքային սխեմաները Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) 9617 ձեռնարկի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։

Կառավարությունը «ՀՀ օդային տարածքի կազմակերպման կարգը հաստատելու մասին» որոշման հավելվածով սահմանված կարգում կատարել է փոփոխություններ և լրացումներ