Ռուս ուղղափառ եկեղեցին պատրաստում է Կովկասի մահմեդականների ղեկավարի այցը Հայաստան

Ռուս ուղղափառ եկեղեցին պատրաստում է Կովկասի մահմեդականների ղեկավարի այցը Հայաստան

PanARMENIAN.Net - Ռուս ուղղափառ եկեղեցին պատրաստում է Կովկասի մահմեդականների ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեի այցը Հայաստան: Այդ մասին հայտնել է ՌՈՒԵ Եկեղեցու և հանրության փոխհարաբերությունների բաժնի կրոնների աշխարհագրության կենտրոնի տնօրեն Ռոման Սիլանտյևը:

Այժմ մենք ԱՊՀ միջկրոնական խորհրդի նախագահության նիստն ենք նախապատրաստում, որը կկայանա նոյեմբերի 28-ին Երևանում: Դա շեյխի պատմական այցը կլինի Հայաստան, ինչպես ժամանակին Բաքու էր մեկնել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն»,- նշել է նա:

Սիլանտյևն ավելացրել է, որ ՌՈՒԵ-ում գտնում են, որ Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար, շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի և Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ Գարեգին Երկրորդի միջև փոխայցելությունները թույլ կտան նոր փուլ ստեղծել ղարաբաղյան կարգավորման գործում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---