ՌԴ Պետդուման վավերացրել է ՀՀ-ում ռուսական ռազմակայանի ներկայության ժամկետի երկարացման արձանագրությունը

ՌԴ Պետդուման վավերացրել է ՀՀ-ում ռուսական ռազմակայանի ներկայության ժամկետի երկարացման արձանագրությունը

PanARMENIAN.Net - ՌԴ Պետական դուման վավերացրել է թիվ 5 արձանագրությունը` 1995թ. մարտի 16-ի` Հայաստանում ռուսական ռազմակայանի մասին ռուս-հայկական պայմանագրի վերաբերյալ: Արձանագրությունը ստորագրվել է 2010թ. օգոստոսի 20-ին Երևանում և մի շարք փոփոխություններ է ներմուծում հարևան երկրում ռուսական զինվորականների ներկայության հարցերի վերաբերյալ նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններում:

Փաստաթղթով, մասնավորապես, դիտարկվում է պայմանագրի գործողության ժամկետի` 25-ից մինչև 49 տարով երկարացումը` մինչև 5 տարով ինքնաբերաբար երկարացնելու հնարավորությամբ: Բացի դրանից, Հայաստանում ռուսական ռազմակայանի վրա, բացի ՌԴ շահերի պաշտպանության գործառույթից դրվում է նաև այդ երկրի Զինված ուժերի հետ համատեղ նրա անվտանգությունն ապահովելու գործառույթը: ՌԴ-ն ստանձնում է նաև Հայաստանի Զինված ուժերին ժամանակակից և համատեղելի սպառազինությամբ, ինչպես նաև ռազմական և հատուկ տեխնիկայով ապահովելու գործում աջակցության պարտավորությունը, հաղորդում է ՌԲԿ-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---