Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Կոստանյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են զինվորական դատախազության գործունեության ոլորտին և այստեղ երկու հայկական պետությունների համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Հանդիպմանը ներկա էր Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: