Ռուս պատգամավոր. Ռուսական ռազմակայանի ներկայությունը ՀՀ-ում հայ-ռուսական փոխգործակցության անբաժան մասն է

PanARMENIAN.Net - 1995թ. մարտի 16-ի` Հայաստանում ռուսական ռազմակայանի մասին ռուս-հայկական պայմանագրի գործողության ժամկետը 25-ից մինչև 49 տարով (մինչև 2044 թվականը) երկարացնող արձանագրությունը «բացառիկ կարևոր նշանակություն ունի ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմական համագործակցության ոլորտում հարաբերությունների զարգացման և ամրապնդման համար, այլև լրացուցիչ փաստարկ է հայ-ռուսական անփոփոխ գործընկերական, բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման համար: Այդ մասին Պետդումայի նիստում հայտնել է ԱՊՀ գործերի և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Ալեքսեյ Օստրովսկին:

Նրա խոսքով, «ռուսական ռազմակայանի ներկայությունը Հայաստանում հայ-ռուսական փոխգործակցության անբաժան մասն է դարձել երկրների անվտանգության ապահովման հարցում, այդ թվում` անվտանգության տարր կովկասյան տարածաշրջանում: «Ռուսաստանը լրացուցիչ մշակել է Հայաստանում 102-րդ ռազմակայանի սպառազինման հարցերը, այդ թվում` օգտագործելով երրորդ երկրները»,- հաստատել է Օստրովսկին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---