Վլադիմիր Մուսայելյանին շնորհվել է ԼՂՀ վաստակավոր բժշկի պատվավոր կոչում

PanARMENIAN.Net - Բժշկական աշխատողի օրվա կապակցությամբ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին ստորագրել է հրամանագիր պարգևատրելու մասին:

Հրամանագրի համաձայն, առողջապահության, բնակչության բուժօգնության և բուժսպասարկման բնագավառում ունեցած ձեռքբերումների համար «Վաչագան Բարեպաշտ» մեդալով պարգևատրվել են ԼՂՀ առողջապահության նախարարության «Արմինե Փակումեանի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ սրտաբան, բժշկական գիտությունների թեկնածու Կարինե Աթայանը, ԼՂՀ առողջապահության նախարարության «Հանրապետական հիվանդանոց» ՓԲԸ գործադիր տնօրենի տեղակալ, վիրաբույժ Կարեն Բազիյանը և ԼՂՀ առողջապահության նախարարության «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ բժիշկ Կարեն Բալասանովը:

«Երախտագիտություն» մեդալով պարգևատրվել են ԼՂՀ առողջապահության նախարարության «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ բժիշկ Անահիտ Ավանեսյանը, ԼՂՀ առողջապահության նախարարության «Ստեփանակերտի Թամարա Քամալյանի անվան պետական բժշկական քոլեջ» ՀԿ ուսուցիչ Զինա Ղահրամանյանը: Սույն մեդալով հետմահու պարգևատրվել է նաև Մարտունու շրջանի Սոս գյուղի բժշկուհի Իրինա Գրիգորյանը:

Երկրի ղեկավարի նույն օրվա մեկ այլ հրամանագրով` առողջապահության զարգացման գործում ունեցած ավանդի, բացառիկ մասնագիտական կարողությունների դրսևորման համար ԼՂՀ առողջապահության նախարարության «Հանրապետական հիվանդանոց» ՓԲԸ բժիշկ Վլադիմիր Մուսայելյանին շնորհվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչում, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---