Հայաստանի ֆրանսիական համալսարանը կմիանա «Երաժշտական փառատոնին»

PanARMENIAN.Net - Հունիսի 21-ին Հայաստանում ֆրանսիական համալսարանի բակում տեղի կունենա բացօթյա համերգ և մշակութային ներկայացում: Համերգը իրականացվելու է ֆրանսիական ավանդական «Երաժշտական փառատոնի» շրջանակներում:

Միջոցառմանը կենդանի կատարումներով հանդես կգան ինչպես արհեստավարժ երաժիշտներ, այնպես էլ համալասարանի երաժշտական խմբի կատարողներ` ֆոլկ-ջազ, ֆրանսիական շանսոն և այլ ոճերում: Ելույթ կունենան նաև ուսանողական թատերական խմբեր:

Միջոցառմանը հրավիրված են նաև Երևանում հավատարմագրված Եվրամիության դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները:

«Երաժշտական փառատոնը» սկիզբ է առել 1982 թ-ին Ֆրանսիայում: Ամեն տարի, աշխարհի տարբեր քաղաքների փողոցներում անց են կացվում երաժշտական միջոցառումներ: Այդ օրը յուրաքանչյուր ցանկացող կարող է վերցնել որևէ երաժշտական գործիք և ելույթ ունենալ փողոցի ցանկացած հատվածում: Հայաստանը փառատոնը նշում է 2007 թ-ից:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---