18 հունիսի 2011 - 11:50 AMT
Կարեն Ասրյանի հուշամրցաշարում Արա Մինասյանն ամենաբարձր տեղն է գրավում հայ շախմատիստների շրջանում

Ջերմուկում անցնում է Կարեն Ասրյանի շախմատի չորրորդ հուշամրցաշարը, որին մասնակցում է 71 շախմատիստ 6 երկրից, որոնցից 19-ը գրոսմայստերներ են:

Հայ շախմատիստներից ամենաբարձր տեղն է գրավում Արա Մինասյանը, որը երկու տուրից հետո 2 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը: Նույնքան միավոր ունի նաև մրցաշարի առաջատար Կոնստանտին Շալավան (Վրաստան): Երրորդ տուրը կանցնի հունիսի 18-ին: Մրցաշարը կավարտվի հունիսի 24-ին:

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմում է 15 հազար դոլար: Դրամական պարգևներ կստանան 1-15 տեղերը զբաղեցրած շախմատիստները: Պարգևները նախատեսված են նաև մինչև 16 և 60 տարեկան շախմատիստների համար: