14 դեկտեմբերի 2000 - 18:30 AMT
ELECTRICITE DE FRANCE ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՇԽԻՉ ՑԱՆՑԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒՑ
14.12.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Ֆրանսիական Electricite de France ընկերությունը հրաժարվել է Հայաստանի 4 բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման միջազգային մրցույթին մասնակցելուց: ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը այս մասին հայտնի է դարձել տեղեկացված աղբյուրներից:
EDF հրաժարվելուց հետո էներգացանցերի սեփականաշնորհմանը հավակնում են երեք ընկերություններ` իսպանական Union Fenosa, ամերիկյան AES Silk Road եւ շվեյցարա-շվեդական ABB-ն: Հիշեցնենք, որ 2000 թվականի գարնանը ռուսաստանյան «Իտերա» ընկերությունը հեռացվել էր մրցույթին մասնակցելուց:
2001 թվականի փետրվարի 28-ին պետք է հայտարարվի Հայաստանի 4 բաշխիչ էներգացանցերի սեփականաշնորհման մրցույթի հաղթողը, իսկ ողջ գործընթացը նախատեսվում է ավարտել 2001 թվականի մարտին: --0--