System of a Down-ի Ռիո դե Ժանեյրոյում հոկտեմբերին կայանալիք համերգի տոմսերը սպառվել են

System of a Down-ի Ռիո դե Ժանեյրոյում հոկտեմբերին կայանալիք համերգի տոմսերը սպառվել են

PanARMENIAN.Net - System of a Down խմբի Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում հոկտեմբերի 2-ին կայանալիք մենահամերգի տոմսերն ամիսներ առաջ արդեն սպառվել են: Այս մասին հայտնում է խմբի պաշտոնական կայքէջը: Խումբը հունիսի 21-ին ավարտում է իր եվրոպական շրջագայությունը և մինչև հոկտեմբեր համերգներ չի պլանավորել:

System of a Down-ը, որը շուրջ 5 տարի չէր գործում, պաշտոնապես հայտարարեց վերամիավորման մասին 2010թ. նոյեմբերին: Մինչ այդ, Սերժ Թանկյանը ելույթ էր ունենում որպես մենակատար, իսկ Ջոն Դոլմայանը և Դարոն Մալաքյանը ստեղծել էին Scars on Broadway խումբը: Խումբը հայտարարել է Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում շրջագայությունների մասին, սակայն նոր ալբոմի ձայնագրության ծրագրեր դեռ չկան:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---