Լրացավ Պարույր Սևակի մահվան 40-ամյակը

Լրացավ Պարույր Սևակի մահվան 40-ամյակը

PanARMENIAN.Net - Հունիսի 17-ին լրացավ մեծ բանաստեղծ Պարույր Սևակի մահվան 40-ամյակը: Այս առիթով Հայաստանի տարբեր հաստատություններում տեղի են ունեցան հիշատակի միջոցառումներ, այցելություն դեպի գրողի շիրիմը: Երևանի Հր. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի «Անվերջ վերադարձ» ներկայացումը նվիրված էր այդ օրվան:

Պարույր Սևակը (Պարույր Ռաֆայելի Ղազարյանը) ծնվել է 1924 թ. հունվարի 24-ին Արարատի շրջանի Չանախչի (ներկայիս Զանգակատուն, Արարատի մարզ) գյուղում։ Գրել ու կարդալ սկսել է հինգ տարեկանից: 1940 թվականին դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտելով՝ ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետ։ «Սովետական գրականություն» ամսագրում տպագրվել են նրա առաջին երեք բանաստեղծությունները, Պարույր Սևակ ստորագրությամբ։ Առաջին անգամ տպագրվելիս՝ գրական ամսագրի խմբագիր Ռուբեն Զարյանը առաջարկել է նրան «Սևակ» կեղծանունը, ի հիշատակ բանաստեղծ Ռուբեն Սևակի, ով եղեռնի զոհ էր դարձել։

Պարույր Սևակը բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ է: Առավել հայտնի է նրա «Մարդը ափի մեջ» բանաստեղծությունների ժողովածուն և «Անլռելի զանգակատուն» պոեմը:

Բանաստեղծը մահացել է 1971թ-ին ավտովթարից, որը որակվեց որպես դժբախտ պատահար:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---