Հայաստանի վարչապետը Գարեգին Նժդեհի գերեզմանի մոտ կուսակցական տոմսեր է հանձնել ՀՀԿ նոր անդամներին

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը կուսակցական տոմսեր է հանձնել Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) 250 նոր անդամներին: Տոմսերի հանձնման արարողությունը տեղի է ունեցել կուսակցության գլխավոր գաղափարախոս Գարեգին Նժդեհի գերեզմանի մոտ` Վայոց Ձորի մարզի Ս. Աստվածածնի (Սպիտակավոր) եկեղեցու բակում:

Բացի դրանից, Տիգրան Սարգսյանն իր և երկրի կառավարության անունից պսակ է դրել հայ ականավոր պետական և ռազմական գործչի գերեզմանին:

Լրագրողների հետ զրույցում Տիգրան Սարգսյանը նշել է, որ ինքն առաջին անգամ է այցելում Սպիտակավոր եկեղեցի և Գարեգին Նժդեհի գերեզման: Հարցին այն մասին, թե ինչու է նման դժվարամատչելի տեղ ընտրվել կուսակցական տոմսերի հանձնման համար, ինչի պատճառով ՀՀԿ նոր անդամները ստիպված եղան ավելի քան 8կմ անցնել լեռներով, Սարգսյանը նշել է, որ դա արվել է վայրի խորհրդանշային լինելու պատճառով: «Երեխաների համար դա ուխտագնացության պես մի բան կլինի»,- ճշտել է վարչապետը: Միջոցառման կազմակերպիչն է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:

Արարողության անցկացման օրը նույնպես պատահական չի ընտրվել: 1987 թվականի հունիսի 17-ին Նժդեհի աճյունը գաղտնի տեղափոխվել և թաղվել է Սպիտակավոր եկեղեցու բակում` Վերնաշեն գյուղի հարևանությամբ:

Հայ ռազմական և քաղաքական գործիչ, ազգային հերոս Գարեգին Նժդեհը (իսկական անունը Գարեգին Եղիշե Տեր-Հարությունյան) ծնվել է 1886թ հունվարի 1-ին Նախիջևանի Կզնուտ գյուղում: Նախնական կրթությունն ստացել է Նախիջևանի ռուսական դպրոցում, ապա ուսումը շարունակել է Թիֆլիսի ռուսական գիմնազիայում: Դեռ ուսանողական տարիներին միացել է հայ ազատագրական շարժմանը: Ավարտելուց հետո ընդունվել է Սանկտ-Պետերբուրգի համալսարանի իրավաբանական բաժինը: Կիսատ թողելով ուսումը, նվիրվել է հայ հեղափոխական գործին: 1906թ-ին մեկնել է Բուլղարիա` սովորելու Սոֆիայի սպայական դպրոցում: 1907թ-ին այն ավարտելուց հետո Կովկաս է վերադարձել և անդամագրվել Հայ Հեղափոխական Դաշնակցությանը: Զենք ու զինամթերք տեղափոխելու համար 1909թ. Ցարական իշխանության կողմից ձերբակալվել է Կովկասում` մոտ 3 տարի անցկացնելով բանտում: Դուրս գալով այնտեղից, մեկնել է Բուլղարիա: Առաջին Աշխարհամարտի սկզբին «ներման արժանանալով» ցարական կառավարության կողմից` վերադարձել է Կովկաս` պայմանով, որ մասնակցի Թուրքիայի դեմ մղվելիք պատերազմին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---