Լոս Անջելեսում կցուցադրվի «Հայաստանի վերջին լարախաղացը» ֆիլմը

Լոս Անջելեսում կցուցադրվի «Հայաստանի վերջին լարախաղացը» ֆիլմը

PanARMENIAN.Net - Հունիսի 18-ին Լոս Անջելեսի Համմեր թանգարանում կցուցադրվի Իննա Սահակյանի և Արման Երիցյանի «Հայաստանի վերջին լարախաղացը»ֆիլմը: Ցուցադրության կազմակերպիչն է ԱՄՆ-ում գործող «Արփա» հայկական հիմնադրամը: Ֆիլմը պատմում է լարախաղացության ավանդույթների մասին: Ֆիլմի նպատակն է ներկայացնել ժողովրդական արվեստի այս տեսակի պատմությունը, որն անհետացման եզրին է կանգնած:

Ֆիլմի գլխավոր հերոսը` վերջին լարախաղացը, Հովսեփ Բեգլարյանն է: Նա 17 տարեկան է, այդ արվեստին տիրապետող միակ երիտասարդն է: Վերջին լարախաղացը դեռ որոշում չի կայացրել, արդյոք ապագայում կզբաղվի լարախաղացությամբ, թե՞ ոչ: 78-ամյա Ժորան եւ 77-ամյա Կնյազը եղել են Հայաստանի անվանի լարախաղացները: Այսօր նրանք միակ վարպետներն են, որ կարող են այս արվեստը կենդանի պահել ժամանակակից հասարակական հոսանքին հակառակ: Կյանքում նրանք եղել են կրքոտ մրցակիցներ, իսկ այժմ միայն մի հույս են փայփայում, որ Ժորայի հոգեորդի, միակ երիտասարդ լարախաղաց Հովսեփը շարունակի իրենց արվեստը:

Ֆիլմը բազմաթիվ մրցանակների է արժանացել, այդ թվում` Ազգագրական ֆիլմերի միջազգային 19-րդ փառատոնի (19th International Festival of Ethnological Films – Belgrade, Serbia, 2010) և «Կին» կինոփառատոնի Գրան-պրիի, ինչպես նաև մրցանակ Մինսկի «Լիստապադ» XVII միջազգային կինոփառատոնի մրցանակ լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմի համար և այլն:

2010 թվականի հոկտեմբերին կայացավ կինոնկարի պրեմիերան ամերիկյան PBS հեռուստաալիքով: Ֆիլմը ցուցադրվել է նաև NHK (Ճապոնիա), SVT (Շվեդիա), TVP (Լեհաստան) և YLE (Ֆինլանդիա) հեռուստաալիքներով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---