ՄԱԿ ԵՏՀ նախազգուշացնում է. Հայաստանի բնակչությունը սրընթաց կերպով ծերանում է

ՄԱԿ ԵՏՀ նախազգուշացնում է. Հայաստանի բնակչությունը սրընթաց կերպով ծերանում է

PanARMENIAN.Net - ՄԱԿ Եվրոպական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) զեկույց է հրապարակել Հայաստանի բնակչության ծերացման խնդրի մասին: Զեկույցի համաձայն, 65 տարեկանի սահմանը հատած մարդկանց բաժինը բնակչության մեջ կազմում է 11%իսկ 2030 թվականին կհասնի 18%-ի: Այդ ցուցանիշով Հայաստանն արագորեն հասնում է Ռուսաստանին (13%), Ֆրանսիային (17%) և Գերմանիային (20%):

Հետազոտության հեղինակների կարծիքով, տարեց մարդկանց բաժնի արագ աճը բացատրվում է երկրից երիտասարդության զանգվածային արտահոսքով: Դրա հետ մեկտեղ ցածր ծնելիության և 1990 թվականի համեմատ 6 տարով կյանքի շարունակականության սպասվող աճի արդյունքում ծերացման խնդիրն առանձնակի արդիականություն է ձեռք բերում:

ՄԱԿ Եվրոպական տնտեսական հանձնաժողովը Հայաստանի կառավարության հետ միասին «ճանապարհային քարտեզ» է մշակել, որը կօգնի լուծել տարեց մարդկանց խնդիրները: «Ճանապարհային քարտեզի» կոնկրետ խորհրդատվությունները ենթադրում են թոշակային և բնակարանային բարեփոխումների իրականացում; աջակցություն անընդհատ ուսուցմանը; բժշկական կրթության բարելավում հերոնտոլոգիայի և հերիատրիայի ոլորտում; աշխատանքային օրենսդրության փոփոխություն, որպեսզի խթաններ ապահովվեն գործատուների և աշխատողների համար; ինստիտուցիոնալ բժշկական օգնության բարելավում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---