Հայտնի են «Բաց Խաղ» համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնության հաղթողները

Հայտնի են «Բաց Խաղ» համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնության հաղթողները

PanARMENIAN.Net - Հունիսի 18-ին տեղի ունեցավ «Բաց Խաղ» համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնության եզրափակիչ փուլը և մրցանակաբաշխությունը։ Ընդհանուր 25 մասնակցից եզրափակիչ էին անցել 20-ը: Ներկայաված 7 անվանակարերում հաղթեցին հետևյալ թիմերը. «Լավագույն խաղ» գլխավոր անվանակարգում շահեց «Green Circle» թիմը, որի ներկայացրած «Անի» խաղը Հայաստան Թուրքիա սահմանում կռիվ էր զորքերի միջև: Նրանք արժանացան 400.000 դրամ պարգևի:

«Լավագույն սցենար» անվանակարգում հաղթեց երեք թիմ`Վիկտորիա Հարությունյան “Viking” խաղով, “LeMaluSp” թիմը “LeMaluSp” խաղով և “Event Horison” թիմը “Thief –The Apprentice” խաղով: «Լավագույն դիզայն» անվանակարգում հաղթեց Ռուզան Ասրյանն իր նախագծած «Սասունցի Դավիթ» էպոսի հերոսներով: «Լավագույն շարժական հավելված խաղ» անվանակարում շահեց «Վասպուրիկ» թիմի հայտնի Մարիո խաղի հայկական նախատիպը`«Վասպուրիկ» խաղը: Նրանք ստացան 150.000 դրամական պարև:

«Lemalusp» թիմը ստացավ «Այցելուների համակրանք» տիտղոսը։

Ժյուրին չհանձնեց մրցանակներ երեք անվանակարգում` «Լավագույն կերպար» , «Լավագույն անիմացիա», «Նորարարություն»: Սակայն փոխարենը հանձնեց խրախուսական մրցանակներ այն մասնակիցներին, ովքեր ցուցաբերել են մեծ առաջընթաց և ընթացքում ձեռք բերել մեծ գիտելիքներով: Խրախուսական մրցանակներին արժանացան Boyajyan brothers թիմը “Rabbits” խաղով և Վանիկ Մկրտչյանը “Smasher” խաղով: Նրանք արժանացան 50.000 դրամ պարգևի :

Ժյուրիի անդամների կազմում էին ներկայացուցիչներ Օրանժից, «Տրիադա» ստուդիայից, Արդիական տեխնոլոգիաների ասոցիացիայից, «Ռոբերտ Սահակյանց» փրոդաքշնից, «Մայքրոսոֆթ Հայաստան» և այլ ընկերություններից։

Համակարգչային խաղերի նախագծման «Բաց խաղ» առաջնությունը համատեղ կազմակերպել են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը և «Orange Արմենիա» ընկերությունը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---