19 հունիսի 2011 - 16:01 AMT
Մեթյու Բրայզային ուրախացնում են ղարաբաղյան կարգավորման մասին Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի խոսքերը

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան ողջունել է Ադրբեջանի ԱԳն ղեկավարի հայտարարությունը Ղարաբաղի մասին: «ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները հանդես են եկել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ համատեղ հայտարարությամբ: Ուրախացնում է Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությունը հակամարտության կարգավորման մասին: Մենք ողջունում ենք այս հայտարարությունները»,- ասել է Բրայզան, հաղորդում է AZE.az-ը: