19 հունիսի 2011 - 16:32 AMT
Սիրիայում վախենում են քաղցից

Սիրիայի Բդամ քաղաքի վրա պետական բանակի հարձակումից հետո բնակիչները վախենում են քաղցից: Նրանք արդեն այսօր հաղորդում են, որ քաղաքում զգացվում է պարենամթերքի և դեղորայքի սուր անբավարարություն:

«Մենք դեռ ունենք մի քիչ կարտոֆիլ, բրինձ, փոշի կաթ, բայց դա էլ մոտ ժամանակները կվերջանա, կիրակի օրը մենք արդեն հաց չենք ունենա»,- ասել է Ջամիլ սիրիացի Սայիբը:

Սիրիայում որերորդ ամիսն է շարունակվում են բախումները պետական զորքերի և ժողովրդի միջև: Հաղորդում են 1400 զոհերի մասին: