Բենեդիկտ XVI-ը կոչ է արել իշխանություններին արժանավայել կյանք ապահովել փախստականներին

Բենեդիկտ XVI-ը կոչ է արել իշխանություններին արժանավայել կյանք ապահովել փախստականներին

PanARMENIAN.Net - Հռոմի պապ Բենեդիկտ XVI-ը Փախստականների միջազգային օրվա նախօրեին կոչ է արել իշխանություններին և հասարակ քաղաքացիներին փախստականներին ապահովել ընդունելություն և արժանավայել կյանք:

«Այս տարի լրանում է Միջազգային կոնվենցիայի 60 տարին, որը պաշտպանում է բոլոր նրանց, որոնց հետապնդում են և ովքեր ստիպված են փախչել իրենց երկրներից»,- ասել է Հռոմի պապը, որը հունիսի 19-ին այցով գտնվում է Սան Մարինոյում:

Հռոմի պապ Բենեդիկտ XVI-ը կոչ է արել իշխանություններին և հասարակ քաղաքացիներին փախստականներին ապահովել ընդունելություն և արժանավայել կյանք:

Փախստականների համաշխարհային օրը նշվում է 2001-ի հունիսի 20-ից:

Անօրինական փախստականների մեծ հոսքը սկսվել է Հյուսիսային Աֆրիկայից դեպի Եվրոպա հունվարի կեսերին: Դա առաջին հերթին անդրադարձել է Իտալիայի վրա:

Frontex եվրոպական գործակալության տվյալների համաձայն 2011-ի սկզբից ավելի քան 40 հազար փախստականներ փորձել են անօրինական կերպով հատել ԵՄ սահմանները իտալական Լամպեդուզու, Սիցիլիա և Սարդինիա կղզիների միջով, հաղորդում է DV-News-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---