Իլյա Բ-ն մեղադրել է Ամենայն Հայոց կաթողիկոսին «երիտասարդ և անփորձ լինելու մեջ»

Իլյա Բ-ն մեղադրել է Ամենայն Հայոց կաթողիկոսին «երիտասարդ և անփորձ լինելու մեջ»

PanARMENIAN.Net - Վրացական եկեղեցին բաց է բոլորի համար, սակայն նա թույլ չի տա վրաց ժողովրդի և Վրաստանի կեղեքում: Այդ մասին հայտարարել է Վրաստանի կաթողիկոս Իլյա Բ-ն հունիսի 19-ին կիրակնօրյա պատարագի ժամանակ, հաղորդում է Գրուզիա Online-ը:

Պատրիարքն անդրադարձել է այդ հարցին Ամենայն Հայոց կաթողիկոսի՝ Վրաստան կատարած այցի հիշատակության ժամանակ:

«Գարեգին Բ-ն երիտասարդ է և հավանաբար նա պետք է ավելի շատ փորձ ձեռք բերի: Նա խելացի է, սակայն ցանկանում է ամեն ինչ արագ անել, բայց չի ստացվում: Ես ասացի նրան, որ մեծ փորձ ունեմ, ուստի ամենալավը հանգստությունն է»,- ասել է Իլյա Բ-ն:

«Հայերը ցանկանում են Վրաստանում էլի եկեղեցիներ բացել: Մենք առաջարկել ենք, որ եթե Վրաստանում բացվում են հայկական եկեղեցիներ, ապա Հայաստանում պետք է անպայման բացվեն վրացական եկեղեցիներ: Մենք պայմանավորվել ենք, որ ապագայում մեր համագործակցությունն ավելի լավն է լինելու: Վրացական եկեղեցին բաց է բոլորի համար, սակայն նա թույլ չի տա վրաց ժողովրդի և Վրաստանի կեղեքում»,- ասել է Վրաստանի կաթողիկոս-պատրիարքը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---