
Ռուսաստանը չի պաշտպանը Սիրիայի մասին ՄԱԿ Անվտանգության խորհրդի կոշտ բանաձջը, որը կարող է առիթ դառնալ այդ երկրի գործերին եռազմական միջամտության համար: Այդ մասին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է բրիտանական Financial Times թերթին տված հարցազրույցում:
Ռուսաստանի նախագահն օրինակ է բերել Լիբիան, որտեղ ՄԱԿ ԱԽ բանաձևը առիթ է դարձել ՆԱՏՕ-ի և դաշնակիցների կողմից «անիմաստ ռազմական գործողություն» անցկացնելու համար` այդպես է նկարագրել դաշինքի գործողությունները նախագահ Մեդվեդևը:
Միաժամանակ նա նշել է, որ Սիրիայի իշխանությունները պատասխանատվություն են կրում բողոքի ակցիայի հարյուրավոր մասնակիցների համար, որոնք արդեն մի քանի ամիս չեն դադարում այդ երկրում: Մեդվեդևի կարծիքով, Սիրիային անհրաժեշտ են բարեփոխումներ, այլ ոչ թե արտաքին միջամտություն: