20 հունիսի 2011 - 13:42 AMT
Հայաստանում այսօրվա դրությամբ բնակվում է Ադրբեջանից բռնագաղթված 360 հազար փախստական

Հունիսի 20-ին աշխարհում նշում են Փախստականների համաշխարհային օրը: Փախստականների համաշխարհային օրը հռչակվել է ՄԱԿ-ի ԳՎ կողմից 2000թ. դեկտեմբերի 4-ին՝ բանաձև № 55/76:

1951թ. ՄԱԿ-ի Միավորված ազգերի փախստականների գծով գերագույն հանձնակատարի վարչությունը վավերացման ներկայացրեց «Փախստականի կարգավիճակի մասին» կոնվենցիան, որտեղ սահմանված են այն մարդկանց իրավունքները, որոնք ստիպված են եղել լքել սեփական տները, և պետության պարտավորություններն այդ մարդկանց հանդեպ: Կոնվենցիան վավերացրել են շուրջ 140 պետություններ:

2001թ. համերաշխություն հայտնելով Աֆրիկայի հետ, որտեղ գտնվում է փախստականների մեծ մասը, ՄԱԿ-ի ԳՎ 55-րդ նստաշրջանը հատուկ բանաձև ընդունեց, որի համաձայն «Փախստականի կարգավիճակի մասին» կոնվենցիայի ընդունման 50-ամյակի կապակցությամբ հաստատվեց Փախստականների համաշխարհային օրը:

Այժմ մոլորակի վրա գրանցված են շուրջ 20 մլն փախստականներ և 25 մլն ներքին տեղահանվածներ: Փախստականների հիմնական մասը Աֆրիկայում է, աֆղանական հակամարտության գոտում, Բալկաններում: Փախստականների խնդիրը ամենասուրերից է աշխարհում:

Ըստ մասնագետնեևրի, Հայաստանում այսօրվա դրությամբ բնակվում է Ադրբեջանից բռնագաղթված 360 հազար փախստական: