Տրիկոտաժի «Տոսպ» ֆաբրիկան մտադիր է հասնել արտադրության նախաճգնաժամային մակարդակին

Տրիկոտաժի «Տոսպ» ֆաբրիկան մտադիր է հասնել արտադրության նախաճգնաժամային մակարդակին

PanARMENIAN.Net - Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը հունիսի 20-ին այցելել է «Տոսպ» տրիկոտաժի ֆաբրիկա, որտեղ ծանոթացել է արտադրական հնարավորություններին ու հետագա հեռանկարներին:

Ինչպես լրագրողներին է հայտնել «Տոսպ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Սուրեն Բեկիրսկին, այսօրվա դրությամբ ֆաբրիկայում աշխատում է 135 մարդ, սակայն կա աշխատատեղերը մինչ 220 հասցնելու ներուժ, ինչը կախված է շուկայի հետագա ձևավորումից: Չնայած ճգնաժամի հետևանքներին, ըստ նրա, «հաջորդ տարի կհաջողվի դուրս գալ նախաճգնաժամային մակարդակի՝ 400 մլն դրամի»:

2010թ. ֆաբրիկայում արտադրվել է 156 մլն դրամի արտադրանք, ինչը 7 տոկոսի աճ է ապահովել: 2011թ. հունիսի 1-ի դրությամբ «Տոսպ» ԲԲԸ-ում արտադրվել է 133,1 մլն դրամի արտադրանք, իսկ արտահանումը կազմել է 33,5 մլն դրամ:

Անդրադառնալով հայկական տրիկոտաժի մրցունակությանը արտաքին շուկայում, մասնավորապես, Ռուսաստանի հարավում, գլխավոր տնօրենն ընդգծել է, որ ընկերությունը բավականին ճկուն է և չի փոխել իր ոճը: Սուրեն Բեկիրսկին նաև հավաստիացրել է, որ «Տոսպ» ապրանքանիշը աչքի է ընկնում բարձր որակով ու միջին գնային քաղաքականությամբ:

Ինչ վերաբերում է արտահանման ծավալների ավելացմանը, ապա Բեկիրսկին հայտնել է, որ բանակցություններ են գնում ՌԴ առաքումների մասին, իսկ 120 հազար դոլարի արտահանումը «լավ ցուցանիշ» կլիներ ֆաբրիկայի համար: Նշելով արտահանման դժվարությունները, նա առանձնացրել է լոգիստիկան ու մաքսային խոչընդոտները:

Իր հերթին էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը նշել է, որ կառավարությունը, ընդհանուր մոտեցում ունենալով հանդերձ, փորձում է պարզել առանձին ճյուղերի խնդիրները, որոնք պետական աջակցության կարիք ունեն: Նա հավաստիացրել է, որ թեթև արդյունաբերության ոլորտում ոչ մեծ ներդրումների դեպքում հնարավոր կլինի ապահովել նոր աշխատատեղերի ստեղծում, ներգրավել օտարերկրյա ներդրումներ ԵՄ-ի, ԱՄՆ-ի ու ԱՊՀ երկրների հետ բարենպաստ առևտրային ռեժիմների հաշվին:

11  20.06.11 - Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը այցելեց ««Տոսպ» տրիկոտաժի ֆաբրիկա» և «Նյու պլաստ» ընկերություններ
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---