20 հունիսի 2011 - 15:14 AMT
Կրեմլը հաստատել է Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների Կազանի հանդիպումը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 24-ին կժամանեն Ռուսաստանի նախագահի Կազանում կայանալիք ավանդական ձիարշավին, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով: Ինչպես հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը, հերթական եռակողմ հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել ղարաբաղյան կարգավորմանն առնչվող հարցեր:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտնել է, որ Մեդվեդևը, Սարգսյանն ու Ալիևը որոշում կկայացնեն հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ: Ըստ նրա, Մոսկվայում հուսով են, որ առաջընթաց կգրանցի և կողմերը առաջ կշարժվեն: