20 հունիսի 2011 - 15:25 AMT
Յուրա Մովսիսյան. Հայաստանը բոլոր շանսերն ունի B խմբում երկրորդ տեղը գրավելու համար

«Ռուսաստանի, Իռլանդիայի ու Սլովակիայի հավաքականները շատ ավելի մեծ շանսեր ունեն ԵՎՐՈ-2012-ին մասնակցելու համար, քան Հայաստանը: Այնուամենայնիվ, եթե մենք հաղթենք մնացած խաղերում, իսկ մեր մրցակիցները կորուստներ կրեն, մենք կկարողանանք մեկնել Եվրոպայի առաջնության»,-ասել է Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը:-Հայաստանն արդեն խաղացել է և իռլանդացիների, և սլովակների, և ՌԴ հավաքականի հետ: Կարծում եմ, որ Ռուսաստանի, Իռլանդիայի ու Սլովակիայի հավաքականները միանգամայն հավասար շանսեր ունեն B խմբում 1-ին տեղը գրավելու համար»:

B խմբում Իռլանդիայի, Ռուսաստանի և Սլովակիայի հավաքականները 13 միավոր են հավաքել և զբաղեցնում են առաջին երեք տեղերը: Այո, մեր մրցակիցները կխղարկեն առաջին տեղը, սակայն մենք բոլոր շանսերն ունենք երկրորդ տեղը գրավելու համար»,-ասել է Մովսիսյանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: