20 հունիսի 2011 - 15:27 AMT
Չեմպիոնների լիգայի երկրորդ ընտրական փուլում «Փյունիկի» մրցակիցը կլինի չեխական «Վիկտորիան»

Հունիսի 20-ին Նյոնում կայացավ Չեմպիոնների լիգայի առաջին և երկրորդ ընտրական փուլերի վիճակահանությունը:

2010 թվականի Հայաստանի չեմպիոն երևանյան «Փյունիկը» պայքարը կսկսի երկրորդ ընտրական փուլից, որտեղ նրա մրցակիցը կլինի «Վիկտորիան» Պլզենիից (Չեխիա):

Չեմպիոնների լիգայի երկրորդ ընտրական փուլի հանդիպումները կկայանան հուլիսի 12-ին, 13-ին, 19-ին և 20-ին: Հաղթողները կմասնակցեն երրորդ ընտրական փուլի վիճակահանությանը, որտեղ նրանց կմիանան ևս 13 թիմեր: