20 հունիսի 2011 - 15:31 AMT
ԵԽԽՎ նախագահը հույս ունի, որ Կազանում Սարգսյանն ու Ալիևը, այնուամենայնիվ, համաձայնագիր կստորագրեն

ԵԽԽՎ նախագահ Մովլուդ Չավուշօղլուն հույս ունի, որ Կազանում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնագիր կստորագրվի:

«Հուսով եմ, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահները հունիսի 24-ին Կազանում կայանալիք հերթական հանդիպմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնագիր կստորագրեն: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը նախագահելու է այդ հանդիպմանը: Ոչ ոք չի կարող ուրախանալ հանդիպման ժամանակ հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնագիր չստորագրվելու դեպքում»,- Ստրասբուրգում կայացած մամլո ասուլիսում ասել է Չավուշօղլուն, հաղորդում է ԱՊԱ-ն:

Կրեմլն արդեն հաստատել է Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի և Դմիտրի Մեդվեդևի եռակողմ հանդիպումը Կազանում: