20 հունիսի 2011 - 16:53 AMT
Մինչև տարեվերջ Յունիբանկը կտեղադրի 50 նոր բանկոմատ` հասցնելով դրանց քանակը 120-ի

Յունիբանկը շարունակում է ամրապնդել իր դիրքերը բանկային քարտերի շուկայում` արձանագրելով քարտային բիզնեսի զարգացման նշանակալի աճ: 2011-ի հունիսի 1-ի դրությամբ բանկի կողմից թողարկված քարտերի քանակը կազմել է 69 106` գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 57.4 տոկոսով: Յունիբանկի կողմից թողարկված Visa միջազգային քարտերի քանակը կազմել է 53 163, իսկ ArCa քարտերի քանակը` 15 943: Քարտերի քանակի ավելացումը հիմնականում պայմանավորված է նոր վարկային ծրագրերի իրականացմամբ, որոնց հիմնական նպատակը հաճախորդների սպառողական տարբեր կարիքների բավարարումն է: Յունիբանկում հնարավոր է վարկային քարտ ձևակերպել բժշկական, տուրիստական, ապահովագրական ծախսերը հոգալու կամ կենցաղային և էլեկտրական տեխնիկա ձեռքբերելու, ինչպես նաև առօրյա կյանքում անհրաժեշտ այլ տեսակի ապրանքների կամ ծառայությունների դիմաց վճարումներ կատարելու համար: Բանկը վարկային քարտ է առաջարկում է նաև ընդհանուր սպառողական նպատակների համար` U-Buy: Այս քարտով հաճախորդը կարող է գնումներ կատարել խանութներում, վճարել ծառայությունների դիմաց կամ կանխիկ գումար ստանալ: Վարկի գումարը կազմում է մինչև 1 մլն դրամ, ժամկետը` 24 ամիս: Վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է 22 տոկոս, որը հաշվարկվում է միայն փաստացի օգտագործված գումարի նկատմամբ:

Վարկի ձևակերպման պարզ գործընթացը և վարկառուի հանդեպ նվազագույն պահաջները բարձրացնում են Յունիբանկի քարտերի հասանելիությունը հասարակության լայն շերտերի համար: Վարկային քարտը ձևակերպելու համար անհրաժեշտ է դիմել Յունիբանկի 37 մասնաճյուղերից մեկը և ներկայացնել փաստաթղթերի նվազագույն փաթեթը` անձնագիր, սոցիալական քարտ և տեղեկանք աշխատավայրից:

Քարտապանների հարմարավետ սպասարկման նպատակով Բանկն ընդլայնում է նաև բանկոմատների ցանցը: Ներկա դրությամբ Բանկի բանկոմատների քանակը կազմում է 70, որոնք տեղադրված են մայրաքաղաքի տարբեր շրջաններում և մարզերում: Մինչև տարեվերջ Յունիբանկը նախատեսում է շահագործման հանձնել 50 նոր բանկոմատ, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: