ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «ՈՍԿԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ-2003» 6-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում բացվել է «Ոսկեգործություն-2003» 6-րդ Միջազգային ոսկերչական ցուցահանդես-վաճառքը: Ցուցահանդեսում ներկայացված է Հայաստանի, Կանադայի, Ռուսաստանի, Ուզբեկստանի, Վրաստանի եւ Ուկրաինայի ավելի քան 60 կազմակերպությունների եւ մասնավոր ձեռնարկատերերի արտադրանքը: Միջոցառման կազմակերպիչների` Հայաստանի Ոսկերիչների եւ ադամանդագործների ասոցիացիայի կարծիքով ցուցահանդեսը հնարավորություն է տալիս հաստատել գործարար կապեր, գործարքներ կնքել առեւտրային կազմակերպությունների հետ, գտնել արտադրանքի սպառման նոր շուկաներ: «Մեր վերջնական նապատակն է անել այնպես, որ Հայաստանը դառնա ոսկեգործության ոլորտում գործարքների կնքման վայրերից մեկը»,- նշել է Ասոցիացիայի մամլո քարտուղար Վլադիմիր Կիրակոսյանը:
 Ուշագրավ
Վարչապետը ստորագրել է համապատասխան որոշումները
Նոյեմբերի 23-ին Արայիկ Հարությունյանն ազատվել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնից
Նա մեկնել է կարճատև աշխատանքային այցով