21 հունիսի 2011 - 11:31 AMT
Հուլիսի մեկից մետրոյի սակագինը կդառնա 100 դրամ

Հուլիսի մեկից Երևանի մետրոյի սակագինը կդառնա 100 դրամ`ներկայումս գործող 50-ի փոխարեն: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Ինչպես ասաց քաղաքապետը, այսօր գործող մետրոյի սակագինը թույլ չի տալիս հոգալ ստորգետնյա տրանսպոտատեսակի ծախսերը:“Երևանի մետրոյիս այսօր տարեկան օգտվում է մոտ քսան միլլիոն ուղևոր:Նրա անխափան աշխատանքի համար ՀՀ կառավարությունը կնքել է վարկային ծրագիր 10 միլլիոն դոլլար արժողությամբ: Ծրագրի մարման միջոց մետրոյի սակագնի փոփոխություն է”,- ասաց Կարապետյանը:

Քաղաքապետը հավաստիացրեց, որ քաղաքապետարանը հետևողական կլինի, որպեսզի այլ տրանսպոտային միջոցների սակագգները չփոխվեն:

Բացի այդ Կարապետյանի կարծիքով, մաքսիմալ ծանրաբեռնելով մետրոն հնարավոր կլինի մաքսիմալ թեթևացնել վերգետնյա տրանսպորտի ծանրաբեռնվածությունը: