21 հունիսի 2011 - 11:35 AMT
Լիլիթ Մկրտչյանը գլխավորում է Դյորդ Մարքսին նվիրված շախմատային մրցաշարը

Դյորդ Մարքսին նվիրված ավանդական շախմատային մրցաշարում, որն ընթանում է հունգարական Պակշ քաղաքում, հունիսի 20-ին կայացել են չորրորդ տուրի պարտիաները:

Կանանց մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Լիլիթ Մկրտչյանը հանդիպել է Էսթեր Դուդաշի (Հունգարիա) հետ: Չնայած նրան, որ Մկրտչյանը հանդես է եկել սև խաղաքարերով, վստահ հաղթանակ է տարել և հավաքել 3 միավոր:

Հաղթանակից հետո Մկրտչյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը` իր մոտակա մրցակից Ալինա Կաշլինսկայայից առաջ անցնելով 0.5 միավորով, որի հետ հանդիպելու է 5-րդ տուրում: