Samsung GALAXY S II սմարթֆոնն այսօրվանից վաճառվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում

Samsung GALAXY S II սմարթֆոնն այսօրվանից վաճառվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ տարվա ամենասպասված ու հզորագույն սմարթֆոնն այսօրվանից կարելի է ձեռք բերել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում:

Նոր սերնդի Samsung GALAXY S II-ը գործում է նորագույն ու գերարագ Android 2.3 Gingerbread օպերացիոն համակարգով, իսկ Dual Core 1.2MHz հաճախականությամբ պրոցեսորի շնորհիվ այն ապահովում է նախկինում անհասանելի արագություն ու ֆունկցիոնալություն:

Դիտման անգերազանցելի որակի համար սմարթֆոնը պարտական է նորագույն` 4.3” չափի Super AMOLED Plus էկրանին: Եվ վերջապես, ոճային դիզայնն ու գերբարակ իրանն ամբողջացնում են Samsung GALAXY S II-ի ֆուտուրիստական կերպարը:

Սմարթֆոնի արժեքն է 320000 դրամ։ Այն նաև կարելի է ձեռք բերել ապառիկ 0 տոկոս կանխավճարով՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Յունիբանկի» համագործակցության շրջանակներում։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---