Հայաստանի խորհրդարանը քննարկել է հարկերի մասին օրենքում առաջարկվող փոփոխությունները

Հայաստանի խորհրդարանը քննարկել է հարկերի մասին օրենքում առաջարկվող փոփոխությունները

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանն երեքշաբթի իր արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ «Հարկերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Ելույթ ունենալով ՀՀ ԱԺ-ում որպես հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը հայտարարել է, որ օրինագծի ընդունումը բխում է երկրում գործարար մթնոլորտը բարելավելու կառավարության նպատակներից: «Բացի այս, նախատեսված փոփոխությունները կնպաստեն թափանցիկության ապահովմանը հարկերի վճարման էլեկտրոնային գործընթացում»,-ասել է Գաբրիելյանը:

Պատասխանելով ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանի հարցին՝ նախարարն ասել է, որ օրինագծի ընդունման դեպքում փոփոխություններն ուժի մեջ կմտնեն հուլիսի մեկից:

Օրինագծով նախատեսվում է, որ 58 մլն դրամից ավելի շրջանառությամբ ձեռնարկությունները պետք է հարկային հաշվետվություն ներկայացնեն էլեկտրոնային տեսքով, իսկ ավելի քիչ շրջանառությամբ ձեռնարկությունները կարող են հաշվետվություն ներկայացնել էլեկտրոնային կարգով, կամ ավանդական տարբերակով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---