Foursquare համայնքն ունի ավելի քանի 10 միլիոն անդամ

Foursquare համայնքն ունի ավելի քանի 10 միլիոն անդամ

PanARMENIAN.Net - Foursquare սոցցանցի պաշտոնական բլոգը հայտարարել է իր նոր ձեռքբերման մասին. այժմ Foursquare համայնքն ունի ավելի քանի 10 միլիոն անդամ։

Ըստ վիճակագրության, Foursquare-ն գրանցել է ԱՄՆ-ից դուրս ավելի քան 358միլիոն check-in (նշում)։ Կա նաև վիճակագրություն, թե որտեղ են ամենից շատ հաճախում օգտագործողները և կյանքի որ միջոցառումների մասին են ավելի շատ բարձրաձայնում կամ check-in անում։

Ըստ կյանքի հիշարժան պահերի վիճակագրության՝ հիվանդանոցներում check-in-ների քանակը գրանցել է 1061 մանկան ծնունդ, 1750 շնորհավորական մեկնաբանություններ։

Գրանցվել է նաև 804 հարսանիք այգիներում, 5321 հարսանիք եկեղեցիներում։ Իսկ տեղանքապետերի (mayors) վիճակագրությունն ամեն օր արձանագրում է 78 387 նոր տեղանքապետ։

Ըստ Հայաստանում Foursquare համայնքի դեսպան Արփինե Գրիգորյանի՝ հայկական Foursquare համայնքն ունի մոտ 300- 400 անդամ։

Foursquare.com-ը հիմնադրվել է 2009-ին։ Այն գեոլոկացիոն սոցիալական ցանց է սմարթֆոններ օգտագործողների համար՝ GPS-ով հայտնաբերում է օգտագործողի գտնվելու վայրը և օգտագործողը ամրագրում է իր ժամանումը տվյալ վայր՝ ստանալով տարբեր անվանակարգերով բեյջեր և ամրագրած վայրի՝ տեղանքապետի պաշտոն։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---