Էլինա Դանիելյանը օգոստոսի 1-15-ը Ռոստովում կխաղա Գրան պրիի առաջին փուլում

Էլինա Դանիելյանը օգոստոսի 1-15-ը Ռոստովում կխաղա Գրան պրիի առաջին փուլում

PanARMENIAN.Net - ՖԻԴԵ-ն հրապարակել է կանանց շարքում Գրան պրիի նոր շրջանի առաջին փուլի 12 մասնակիցների ցուցակը, որը տեղի է ունենալու օգոստոսի 1-15-ը Ռոստովում:

Հայ շախմատիստուհիներից հանդես կգա Էլինա Դանիելյանը, նրա մրցակիցները կլինեն Խոու Իֆանը (Չինաստան), Համփի Քոներուն (Հնդկաստան), Նադեժդա Կոսինցևան (Ռուսաստան), Տատյանա Կոսինցևան (Ռուսաստան), Աննա Մուզիչուկը (Սլովենիա), Եկատերինա Լագնոն (Ուկրաինան), Ալեքսանդր Կոստենյուկը (Ռուսաստան), Անտուանետա Ստեֆանովան (Բուլղարիա), Ալիսա Գալյամովան (Ռուսաստան), Ռուան Լուֆեյը (Չինաստան) և Եկատերինա Կովալևսկայան (Ռուսաստան):

Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 40 հազար եվրո, հաղորդում է chess-news.ru-ն:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---