Լիլում կայանալիք աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 5 թեթև ատլետներ

PanARMENIAN.Net - 5 պատանի հայ թեթև ատլետներ հուլիսի 4-10-ը կմասնակցեն Լիլում կայանալիք աշխարհի առաջնությանը: Հայաստանի հավաքականը Ֆրանսիա կմեկնի հունիսի 26-ին, որտեղ աշխարհի առաջնության մեկնարկից առաջ կանցկացնի ուսումնամարզական հավաք:

Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի Թեթև ատլետիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանը, պատանիների շարքում հանդես կգան Լևոն Աղասարյանը, Սամվել Գրիգորյանը և Սարգիս Կոնստանդյանը, աղջիկների շարքում` Դիանա Խուբեսերյանը և Սաթենիկ Հովհաննիսյանը:

Օստրավայում (Չեխիա), որտեղ տեղի կունենա Եվրոպայի առաջնությունը, կպայքարեն մինչև 23 տարեկան ատլետները:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---