21 հունիսի 2011 - 15:31 AMT
Գագիկ Մինասյանը վստահ է, որ Սերժ Սարգսյանի թիկունքում ավելի հզոր հանրություն է, քան Ալիևի

Ժողովրդի խոհեմությունն ամուր թիկունք է ապահովոըւմ Սերժ Սարգսյանի համար Կազանի հանդիպման շեմին, վստահ է ՀՀԿ խորհրդարանակն խմբակցության անդամ, ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Ըստ նրա, բարդ բանակցությունների ճանապարհին կարևոր է, որ պետության ղեկավարի թիկունքում կայուն հասարակություն լինի, ինչը չես ասի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասին: Այդ համատեքստում, նա հիշեցրել է Ադրբեջանում անցած հերթական հանրահավաքների մասին, որոնք նման են արաբական աշխարհում կատարվող հանրահավաքներին: Գագիկ Մինասյանը հավելլե է, որ նախագահը սկզբից քաղաքկան երկխոսությունը նախաձեռնեց երկրի ներսում, ինչը կապահովի Հայաստանի ամուր դիրքերը բանակցություններում: