2011թ. ապրիլին խոշոր հարկ վճարողները 13,8 տոկոսով ավելացրել են ներմուծման ծավալները

2011թ. ապրիլին խոշոր հարկ վճարողները 13,8 տոկոսով ավելացրել են ներմուծման ծավալները

PanARMENIAN.Net - Խոշոր հարկ վճարողների կողմից ներմուծման ծավալները այս տարվա ապրիլ ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել են 13.8 %–ով և կազմել 75.1 մլրդ դրամ: Այս մասին ասվում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակված և վերլուծության ենթարկված «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2011թ.-ի ապրիլ ամսվա ամփոփ ցուցանիշներում», որը հաստատվել է համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2011թ.-ի ընթացքում սպասարկվող 440 հարկ վճարողների ցանկի:

Ներմուծման ծավալները աճել են 158 կազմակերպությունների մոտ շուրջ 25.3 մլրդ դրամով և նվազել` 150-ի մոտ համապատասխանաբար 16.3 մլրդ դրամով:

Արտահանման ծավալները 2011թ.-ի ապրիլին կազմել են 28.9 մլրդ դրամ նախորդ տարվա նույն ամսվա 24.2 մլրդ դրամի փոխարեն:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---