Հայաստանի 440 խոշոր հարկ վճարողներ 25.9 մլրդ. դրամ են վճարել պետբյուջե

PanARMENIAN.Net - Պետական բյուջե վճարված հարկերի և այլ պարտադիր վճարների ցուցանիշի առումով 2011 թվականի ապրիլին 440 խոշոր հարկ վճարողների կողմից վճարվել է շուրջ 25.9 մլրդ. դրամ: Ընդ որում, նշված կազմակերպությունների կողմից 2011-ի ապրիլ ամսին վճարվել է հանրապետությունում հավաքագրված հարկային եկամուտների 62.3 %-ը: Այդ մասին ասվում է Հայաստանի կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակված և վերլուծության է ենթարկված «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2011թ. ապրիլ ամսվա ամփոփ ցուցանիշներ»-ում:

Ընթացիկ տարվա ապրիլին հարկային մարմնի կողմից կատարվել են 89 հարկային ստուգումներ, որոնց արդյունքում առաջադրվել է բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարներ 170.9 մլն դրամի չափով:

2011 թվականի մայիսի 1-ի դրությամբ խոշոր հարկ վճարողներն ունեցել են 73.9 մլրդ դրամ գերավճար, այդ թվում` ավելացված արժեքի հարկի գծով` 51.9 մլրդ դրամ, իսկ հարկային պարտավորություն` 6.7 մլրդ դրամ: Բացի այդ, 2011թ.-ի ապրիլ ամսվա ընթացքում պետական բյուջեից հարկ վճարողների գերավճարների գումարներից ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) վերադարձի ձևակերպում է կատարվել 1462.9 մլն դրամի չափով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---