21 հունիսի 2011 - 17:22 AMT
Առևտրի և զարգացման սևծովյան բանկը 20 մլն եվրո կհատկացնի Հայաստանին ու տարածաշրջանի մյուս երկրներին

Առևտրի և զարգացման սևծովյան բանկը (ԱԶՍԲ) 20 մլն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել ֆրանսիական Proparco ֆինանսական զարգացման ինստիտուտի հետ՝ 10 տարի ժամկետով: Ինչպես նշվում է բանկի մամլո ծառայությունում, վարկային միջոցները կուղղվեն մասնավոր հատվածի ֆինանսավորմանը Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Մոլդովայում, Թուրքիայում և Ուկրաինայում:

Ֆինանսավորման համար որպես գերակա ուղղություններ կընտրվեն էներգիայի վերականգնվող աղբյուրները, ագրոբիզնեսը, առողջապահությունը, կրթությունը և զբոսաշրջությունը: