ԱրմենՏել-ը նոր սեզոնային զեղջեր է ներկայացնում Վրաստան ուղևորվողների համար

ԱրմենՏել-ը նոր սեզոնային զեղջեր է ներկայացնում Վրաստան ուղևորվողների համար

PanARMENIAN.Net - “ԱրմենՏել” ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է “Beeline երկրներ” ծառայության նոր սեզոնային զեղչի մեկնարկի մասին: Ակցիայի շրջանակում Beeline բաժանորդները, Վրաստանում “Mobitel” ցանցի (ապրանքանիշը Beeline) ռոումինգ ծառայությունից օգտվելիս, կարող են ստանալ զանգեր 49դրամ/րոպե սակագնով, ինչպես նաև զանգահարել Վրաստանի և Հայաստանի բոլոր բջջային և ֆիքսված հեռախոսահամարներին` 69 դրամ/րոպե սակագնով:

“Beeline երկրներ” ծառայությունը գործում է մինչև 2011 թ.-ի սեպտեմբերի 1-ը: Ծառայությունից կարող են օգտվել Beeline բջջային ցանցի բոլոր բաժանորդները` նախապես ակտիվացնելով ռոումինգը:

“Հանդիսանալով կապի միասնական օպերատոր և ռոումինգ գործընկերների քանակով ավանդական առաջատար Հայաստանում, “ԱրմենՏել” ընկերությունը կրկին խթանում է սակագների իջեցումը, այդ թվում միջազգային կապի: Մեր նախաձեռնությունը նպատակ ունի դարձնել կապի ծառայություններն ավելի մատչելի, իսկ մեր հայրենակիցների հանգիստը հարևան երկրում ավելի հարմարավետ”, - նշեց “ԱրմենՏել” ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

“Beeline երկրներ” ծառայության ակտիվացումն անվճար է: Այն ակտիվացնելու համար բջջային հեռախոսից պետք է հավաքել *555# հրահանգը: Ծառայությունն ակտիվ է 10 օր, որից հետո բաժանորդը կրկին կարող է անվճար ակտիվացնել այն: Ծառայության համար բաժանորդավճար նախատեսված չէ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---