Էգեմեն Բագիշ. Հայ-թուրքական սահմանը կբացվի, երբ հայ և ադրբեջանցի առաջնորդները ձեռք սեղմեն

Էգեմեն Բագիշ. Հայ-թուրքական սահմանը կբացվի, երբ հայ և ադրբեջանցի առաջնորդները ձեռք սեղմեն

PanARMENIAN.Net - Հայաստանն ու Թուրքիան միասին աշխատելու շանս ունեն` ի բարօրություն երկու երկրների ժողովուրդների: Այդ մասին հայտնել է Թուրքիա-Եվրամիություն բանակցությունների գլխավոր բանակցող և Թուրքիայի պետնախարար Էգեմեն Բագիշը: Անկարայում հայ, թուրք և ամերիկացի լրագրողների հետ հանդիպմանը թուրքական նախարարը հայտնել է, որ Հայաստանի և Թուրքիայի նախագահները համարձակություն են դրսևորել, և գործընթացն անհրաժեշտ է շարունակել:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը` Էգեմեն Բագիշը հայտնել է, որ «1915 թվականի իրադարձությունների արդյունքում տուժել են ինչպես հայերը, այնպես էլ թուրքերը»` ընդգծելով, որ, ցավոք, պատմությունը չես փոխի, և հարկավոր է օգտագործել միասին աշխատելու շանսը:

Խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին` Բագիշը հայտնել է, որ տարածքային ամբողջականության հարցը շատ զգայուն հարց է Թուրքիայի համար` նշելով, որ Անկարան ցանկանում է ոչ միայն «զրո խնդիրներ ունենալ հարևանների հետ, այլև որպեսզի հարևանները միմյանց հետ խնդիրներ չունենան»:

Հարցին այն մասին, թե երբ կարող է բացվել հայ-թուրքական սահմանը` Բագիշն ասել է, որ օր անց այն բանից հետո, երբ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները միմյանց ձեռք կսեղմեն, հաղորդում է AA-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---